Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը» (Ռուբեն Վարդանյանը` խմբ․) լքի Ղարաբաղը»։
Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից՝ ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի, թե ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո՝ Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,- ասել է Ալիևը:
Թարգմանությունը՝ Tert.am-ի