Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինս ինձ ասաց, որ մի օր Նանեն ինձ տեսել է հեռուստացույցով և սկսել է լաց լինել՝ ասելով. «Հայրիկ, հերիք է ուրիշների հետ խոսես, նայիր ինձ». Արտակ Բեգլարյան

Փետրվար 18,2023 21:49

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Միջազգային “Open Democracy” լրատվամիջոցում հրապարակվել է շրջափակման հետևանքով բաժանված ընտանիքների մասին Սիրանուշ Սարգսյանի հոդվածը՝ մեր ընտանիքի օրինակով:

• «Ինչո՞ւ ադրբեջանցիները չեն հասկանում, որ մենք ուզում ենք դու տուն գաս, որ քեզ գրկենք»,- չորսամյա Նանեն հարցրել է իր հորը:
• «Կինս ինձ ասաց, որ մի օր Նանեն ինձ տեսել է հեռուստացույցով և սկսել է լաց լինել՝ ասելով. «Հայրիկ, հերիք է ուրիշների հետ խոսես, նայիր ինձ»,- ասաց նա։
• «Երբեմն Նանեն ինձ բոյկոտում է,- ասաց Բեգլարյանը,- նա չի ուզում խոսել ինձ հետ: Բայց որոշակի ժամանակ անց նորից զանգում է ու հարցնում․ «Ինչպե՞ս է ստացվում, որ Ձմեռ պապը կարող է Ամանորին գալ, բայց դու չես կարող»… Կրկին դժվար էր բացատրել»,- ասաց նա։
• Չնայած դժվարություններին և սպասվող անորոշությանը, զույգը վճռական է մնալ Լեռնային Ղարաբաղում։ 2020 թվականի պատերազմի ավարտին, այդքան երիտասարդ զինվորների կորստից և առկա անորոշություններից հետո, նրանք որոշեցին երկրորդ երեխան ունենալ։
• «Ես միշտ ասում եմ, որ իմ երեխաներն են իմ ժառանգությունը: Հայրենիքի հանդեպ մեր պատասխանատվությունը փոխանցում ենք սերունդներին,- ասաց Արմինե Վարդանյանը:- Սա իմ պայքարի ձևն է»,- ավելացրեց նա:

Հ.Գ. Զգուշացնեմ, որ լուսանկարը 2021թ. դեկտեմբերից է, և ես դեռևս Երևանում եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728