Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի դիրքորոշման մեջ տեղաշարժ կա:
«Հանդիպումն անցավ լավ, կառուցողական: Ես արտահայտեցի իմ դիրքորոշումը: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը: Գլխավոր հարցն այն էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա: Երեք օր առաջ մենք ստացել ենք Հայաստանի առաջարկները: Մենք դրանք ուսումնասիրում ենք: Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց, բայց դա բավարար չէ»,- ասել է Ալիևը Մյունխենում տեղի ունեցած եռակողմ համդիպումից հետո:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ