ԱՄՆ ղեկավարությունը համոզված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն հասնելու ամուր խաղաղության: Այս մասին Մյունխենում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների ղեկավարների հետ տեղի ունեցած համդիպումից առաջ:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրապես պատմական հնարավորություն ունեն ամուր խաղաղություն հաստատելու համար: Կողմերը կրկին կենտրոնացել են խաղաղության գործընթացի վրա, այդ թվում ուղիղ բանակցությունների միջոցով և ԵՄ-ի ու մեր միջոցով:- ասել է Բլինքենը:- ԱՄՆ-ն պատրաստ է անել հնարավոր ամեն բան այդ ջանքերին աջակցելու համար` լինի դա ուղիղ` մեր բարեկամների հետ, լինի դա եռակողմ ձևաչափով, ինչպես որ սա, կամ այլ միջազգային գործընկերների հետ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ