Լուսանկարում պատկերվածը Երեւանի Տիգրան Մեծ փողոցին հարող մայթն է:
Այստեղով անցնող քաղաքացիները հաճախ կարողանում են շրջանցել, իսկ երբեմն, թե երեկո է լինում կամ մութ գիշեր, անցնելիս չեն նկատում ոտքը որտեղ դրեցին:
65-ամյա կինը վնասել է իր ուսը այս փողոցով անցնելիս, ընկնելու հետեւանքով:
Հունվարի տասնութից մինչ օրս նա բժիշկների դռանն է:
Կարդացեք նաև
Միայն ռենտգենն է եղել անվճար, մնացած ծախսերը մինչ օրս հոգում է տուժածը:
Ըստ բժշկական տեղեկանքի, նա ստացել է ձախ բազկի վզիկի կոտրվածք ոսկորի խախտումով, ախտորոշվել է «բազկոսկրի գլխիկի ներհրված կոտրվածք»:
Երեկ դեպքի վայրում էի. նույն մայթը, նույն վտանգը, նույն հնարավոր տուժածին սպասելիս:
Դա էլ «կենտրոնն է», արհամարհված ծայրամասերը չեն, որտեղ ամենօրյա հայացքի ստվերը պակասում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2023