Լրահոս
Օրվա լրահոսը

Անցել է 2 տարի, և հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, այլև այն շրջափակված է. «Ժողովուրդ»

Փետրվար 18,2023 10:40

2020 թվականի մայիսի 22-ին՝ պատերազմից 4 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Շուշիում հայտարարում էր. «Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»։ Արդեն անցել է երկու տարի, եւ հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, այլ, սխալված չենք լինի, եթե ասենք, Արցախը մոռացության է մատնվել իշխանությունների կողմից եւ շրջափակված է մնում դեկտեմբերի 12-ից:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքն արգելափակված է: Գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանումների պատճառով Արցախի ջերմոցներում ցրտահարվում է չհասունացած բերքը:

Այս ամենը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արել է հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել՝ այդպիսով մոլորեցնելով հանրությանը եւ խաբելով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728