Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի «մյունխենյան 6 սկզբունքները»

Փետրվար 18,2023 10:00

Երեկ Մյունխենում բացվել է անվտանգության խնդիրներին նվիրված հերթական համաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետը: Ընդհանրապես այդ կոնֆերանսն այսօր առավել հաճախ հիշատակվում է 2007 թվականին Պուտինի արտասանած ճառի համատեքստում, որում նա հավակնություն էր հայտնել վերադառնալու «գերտերությունների ակումբ», ինչը հանդիպեց Արեւմուտքի դիմադրությանը եւ, ի վերջո, հանգեցրեց արյունալի պատերազմի: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, եւ, կարծում եմ, ոչ ոք չի հերքի, որ Ուկրաինայում պատերազմի ընթացքն ուղղակիորեն ազդում է Հայաստանի եւ Արցախի իրավիճակի վրա:

Բայց ես կուզեի անդրադառնալ պատմական ավելի մոտ ժամանակաշրջանում տեղի ունեցած Մյունխենյան կոնֆերանսին, որի առիթով 2020 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել իր, այսպես կոչված, «մյունխենյան 6 սկզբունքներով»:

Մեջբերեմ դրանցից երեքը. «1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։ Այդպիսին էր Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այս պահից ընդամենը 3 տարի առաջ եւ պատերազմից 7 ամիս առաջ:

Պետք է ենթադրել, որ այդ պահին վարչապետը չգիտեր, որ Արցախը վաղուց արդեն հանձնած-պրծած է, որ Հայաստանը բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել՝ սկսած 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից, որտեղ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ է ընդունել, որ մեր բանակը թալանված է եւ, ըստ էության, բանակ չկա, որ ռուսները վատ դաշնակիցներ են կամ ընդհանրապես դաշնակից չեն, եւ ընդհանրապես՝ հայ ժողովրդին ինչ-որ սխալ ԴՆԹ է բաժին ընկել:
Վերը նշված բոլոր պատումները շրջանառության մեջ են դրվել պարտությունից հետո: Իսկ եթե մենք, Աստված տար, հաղթեինք, ապա կասվեր՝ տեսեք, ինչ իմաստուն թեզեր է առաջ քաշել երկրի ղեկավարը եւ խորաթափանց ձեւով գծել է մեր հաղթանակի ռազմավարությունը:

…Հիմա, որքան հասկանում եմ, մեր փրկությունը եվրոպացի մի քանի տասնյակ դիտորդներն են: Երբ նրանք կտեղակայվեն, Ադրբեջանն այլեւս մեզ վրա չի հարձակվի, Բերձորի միջանցքը կբացվի, իսկ Արցախի ժողովրդին թույլ կտան պահպանել իր հայկականությունը: Ուզում եմ հիշեցնել, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կային հազարավոր արեւմտյան «դիտորդներ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ says:

    Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, նրան թված, թե թեզեր ասելով, կարելի է ամեն ինչի հասնել: Պարզվեց, որ թեզերը արդյունավետ են երբ տնտեսական, քաղաքական եւ ռազմական ռեսուրս կա նրանց հետեւում:Մանավանդ,որ այդ թեզերը համոզիչ չեն: Արդյո՞ք ՄԱԿ ում նստած 14 նախկին սովետական երկրների համար միանշկան եւ համոզիչ է,որ Արցախը իր անկախությունը ստացել է ճիշտ այնպես,ինչպես իրենք: Իհարկե ոչ:
    2.”Արցախի հարցը ռազմական լուծոոմ չունի”: Այդ որտե՞ղ է գրված: ՄԱԿ ի կանոնդրությունը թույլատրում է ուժի կիրառմամբ վերականգնել երկրի ամբողջականությունը:
    3.”Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ է”: ՄԱԿ ի համար կարծում եմ անհասկանալի է, այդ ի՞նչ փոխվեց,որ Արցախը վերջին 20 տարում բանակցային կողմ չլինելով,հիմա պիտի դառնա բանակցային կողմ:
    Այս երեք թեզերն էլ վիճելի են,իսկ վեճը,կարեւոր հարցի շուրջ, վերածվում է պատերազմի:Եթե չես ուզում պատերազմել,ապա քո ամեն խոսքը պետք է լինի անվիճելի ճշմարտություն: ես այդ երեք թեզերը կձեւափոխեի:
    1.”Ադրբեջանը իր հակահայ պահվածքով ապացուցել է,որ հայերն իր կազմում դատապարտված են հալածանքների եւ նրանց կյանքը վտանգված է”:(Աշխարհը դա գիտի: Սումգայիթի,Բաքվի ջարդեր,Սաֆարվին հերոսի կոչում տալը, “յան” ազգանուններ ունեցող մարդկանց արգելքը Ադրբեջան):
    2.Արցախի բնակչությունը ունի հիմքեր եւ իրավունք ինքնորոշվելու:
    3.Ադրբեջանի փորձը Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով,պետք է գնահատվի ոչ թե իր տարածքային ամբողջկանությունը վերականգնելու փորձ, այլ հայկական էթնոսը ցեղասպանելու փորձ:
    Չեմ կարծում,որ այս թեզերից հետո հոտնկայս կցափահարեին,սակայն կընկալվեր որպես ճշմարտության հասնելու երկխոսության առաջարկ:

  2. Ruben says:

    Պայքար, պայքար մինչև վերջ: Ահա և վերջը:
    «Եվ դուք կիմանաք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8.32):

  3. Blog_H says:

    «տուէք կայսրինը՝ կայսեր» պատգամը (յետ-գրութեան մէջ) յարգելով, ահա իմ արձագանգս այս շատ օգտակար խմբագրականին բովանդակութեան՝

    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0HbgVTBQZzVSD8rLLqA4qaQjok4iThq6KHbVvVTBCDSoET9HGJBDCTdsFXQuWz258l&id=100063953917374
    ..

  4. Լավատես says:

    Ո՞ր բանաձեւով կամ սկզբունքով պետք է միավորվել բոլոր մակարդակներում: Գոյաբանական կախվածության սկզբունքով, եթե կողմերից մեկը մյուս կողմից գոյաբանորեն կախված է, իսկ այդ մյուս կողմը առաջին կողմից գոյաբանորեն կախված չի’ սա արդեն միավորման սկզբունքի խախտում է եւ միավորում չի լինի: Սա նշանակում է, որ մեր աջակցությունը որեւէ գերտերությանը, նրա համար գոյաբանական արժեք չի լինի, բայց նրա աջակցությունը մեզ կարող է մեզ համար գոյաբանական արժեք լինել, սա է պատճառը, որ իմաստ չկա գերտերության հետ միավորվել: Հիշենք, Հայրենական պատերազմը, մեզ նման փոքրաքանակ ժողովուրդների մեծաքանակ լինելը գոյաբանական արժեք էր ռուսական կայսրության համար: Սա նշանակում է, որ մեզ ու մեր նմաններին այս կայսրությունը չլինի, մեկ ուրիշ կայսրություն կկլանի եւ կծառայեցնի իր շահերին: Եւ որպեսզի թույլ չտանք այլ կայսրություններ կլանեն մեզ, մենք’ փոքրաքանակ ժողովուրդներս, պետք է ստեղծենք մեր սեփական կայսրությունը’ կազմված փոքրաքանակ ժողովուրդներից: Ինչպե՞ս: Բուրգի սկզբունքով’ ծնող երեխա հարաբերությամբ’ ծնողը բուրգի վերեւում է եւ պատասխանատվությունն է բարձր եւ շնորհքը եւ ծառայում է ներքեւի հարկում իր երեխային, որի պատասխանատվությունն է ցածր եւ շնորհքը: Շնորհքն ու պատասխանատվությունը ներքեւի հարկերի ժողովուրդների դաստիարակության ու կրթության, մի խոսքով’ շնորհքի մեծացման համար այնքան բարձր է, որքան բարձր է մարդու թե ժողովրդի բնակվելու հարկը Բուրգում, կարճ ասած, վերեւները ծառայում են ներքեւներին: Բայց երբ տարիքի հետ մարդու շնորհքը փոքրանում է, համապատասխանորեն այդ մարդուց պատասխանատվությունը փոքրացնում են: Եթե զլանանք ու մեր Բուրգը չստեղծենք, ապա կհայտնվենք ուրիշների բուրգերում եւ ծառայելու ենք ոչ թե մեր անչափահասներին ու մեր տատիկ պապիկներին, այլ ծառայելու ենք այլասերված պարազիտներին: Շնորհք, պատասխանատվություն եւ ծառայություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728