Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքարարն աշխատավարձ է ստացել, սակայն աշխատանքի չի հաճախել․ Ոստիկանության բացահայտումները Շիրակի մարզի դատարանի հաստիքացուցակից

Փետրվար 17,2023 21:21

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է քննել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի և Մարալիկի նստավայրերում որոշակի հաստիքներ զբաղեցնող մարդկանց՝  աշխատանքի ներկայանալ-չներկայանալու հարցը։

Փաստաթղթերն հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեում  պիտի քննվի քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։

Բանն այն է, որ  Երևանում բնակվող թոշակառու Ս․Ա․-ն  դիմում-բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաստիքների վերաբերյալ։

Ոստիկանությունն էլ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ է ձեռնարկել  ու պարզել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար Ս․Հ․-ն իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, համապատասխան հսկողություն չի իրականացրել, որի պատճառով էլ  էական վնաս է հասցվել պետությանը։

Մասնավորապես, ըստ ոստիկանության բացահայտման, Արթիկի բնակչուհիներից մեկը՝ Մ․Մ․-ն, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արթիկի նստավայրում հրամանագրված լինելով որպես հավաքարար, ստացել է աշխատավարձ, սակայն աշխատանքի չի հաճախել։  Վերջին 7 ամիսներին  նա մշտական բնակվել է Երևանում, իսկ նրա փոխարեն աշխատանքի հաճախումների մատյանը ամեն օր ստորագրել է նույն դատարանում որպես ցրիչ աշխատող ամուսնու մայրը։

Ոստիկանությունը մեկ այլ  բացահայտում էլ կատարել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում։ Ոստիկանությունը պարզել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում որպես գործավարուհի աշխատող Ա․Ա․-ի եղբայրն ու սկեսրայրը այդ նույն դատարանում աշխատելով որպես հնոցպաններ՝ 24 ժամյա հերթափոխի ընթացքում աշխատավայրում մնացել են մինչև ընդմիջման ժամը: Ա.Ա․-ի սկեսուրը, ևս  նույն դատարանում աշխատելով որպես հավաքարար, աշխատանքային օրերին աշխատավայրում մնացել է ընդամենը 2-3 ժամ:

Ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է նաև, որ Մարալիկի դատարանի  դատավորի օգնականի ամուսինը նույն դատարանում հրամանագրված լինելով որպես էլեկտրիկ, հաճախակի աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատանքի ներկայացած օրերին աշխատավայրում մնացել է  ընդամենը մեկ ժամ՝ ժամը 11.00-ից 12.00-ը սահմանները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728