Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ մշադիտարկման ներքո են կառավարության որոշումները, վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը

Փետրվար 17,2023 20:11

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, այս պահին շարունակում է իրականացնել մի շարք  ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ:

ՀՀ լիազոր մարմնից բխող ներկայացուցչի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում ուսումնասիրություններն ամբողջովին  ավարտվել են «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում, ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական ծառայությունում, «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Հայփոստ» ՓԲԸ-ներում, իսկ  արդյունքներն այս պահին ամփոփման փուլում են:

Ուսումնասիրությունները շարունակվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններում, Սյունիքի մարզպետարանում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»,  «Ջրառ» և Շենգավիթ Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում:

Ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության և «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված 2020 և 2021 թվականների  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց ստացված ֆինանսավորման օրինականությունը ստուգելու նպատակով:

Նշենք նաև, որ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով, որը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկում են տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Բացի վերը նշվածից, Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է  մի շարք կառույցների գործունեության արդյունավետության և օրինականության վերահսկողությունից բխող մշտադիտարկում: Այս պահին մշտադիտարկումները շարունակվում են պետական մարմինների հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների կատալիտիկ չեզոքացուցիչների վերաբերյալ: Այս մասով  նախապատրաստվել են հարցումներ ապամոնտաժված կատալիզատորիների գները ճշտելու նպատակով և նախապատրաստվել է տեղեկանքի նախագիծ: Մշտադիտարկումներ են ընթանում են նաև ՀՀ-ից ոսկու ձուլակտորների արտահանման գործընթացների վերաբերյալ:

Գնումների էլեկտրոնային շտեմարանում հրապարակված հրավերի մշտադիտարկում է անցկացվում նաև մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն», «Գյումրու բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում և «Մարտունու բժշկական կենտրոն» ՊՓԲ-ում՝ 2020-2022 թթ. կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ ստանալու նպատակով:

Հարկ է նշել, որ Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաև՝ ըստ կարևորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728