Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը բացում է իր հետազոտական լաբորատորիաների ու հաստատությունների դռները գիտական և հետազոտական կազմակերպություններում, փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ) և ընդհանուր առմամբ պետական և մասնավոր հատվածում աշխատող մարդկանց վերապատրաստման և կարողությունների զարգացման համար:
Միացյալ հետազոտական կենտրոնն իր ոչ միջուկային օբյեկտների դռները բացում է ԵՄ անդամ պետություններից և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հետազոտողների և գիտնականների առջև։ Միջուկային օբյեկտների դեպքում Միացյալ հետազոտական կենտրոնի դռները բաց են ԵՄ անդամ պետությունների և Եվրատոմի հետազոտական ծրագրի հետ ասոցացված երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի համար:
ՄՀԿ-ում վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթաց անցնելուց հետո գիտնականներն ավելի քաջածանոթ կլինեն ՄՀԿ լաբորատորիաներին, ինչը կարող է նպաստել Հետազոտական ենթակառուցվածքների բաց հասանելիության ծրագրին նրանց ներկայացրած առաջարկների համապատասխանության բարելավմանը։
Գիտնականներն ու տեխնիկական մասնագետները հնարավորություն կունենան վերապատրաստվել քիմիայի, կենսագիտության, ֆիզիկայի, ՏՀՏ և կանխատեսումների բնագավառներում: Արդեն մեկնարկել է հայտերի ընդունումը։