Աշխատանքի տոնավաճառ, որն ապահովում է իրական աշխատանքով, այսպես բնութագրեց Move2armenia.am կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Գոնչարովան՝ այս շաբաթ և կիրակի օրերին «Մարիոթ» հյուրանոցում անցկացվելիք աշխատանքի երկօրյա տոնավաճառը։ Նման գնահատականի հիմք է հանդիսացել նախորդ 3 տարիների տոնավաճառների շնորհիվ 1000 թափուր տեղի համալրումը:
Նրա խոսքով, առաջին օրը՝ նախատեսվում է անցկացնել JobHub Fair-ին, որի ընթացում IT ոլորտի մասնագետներն արդեն 4-րդ անգամ կկարողանան շփվել հայաստանյան 25 խոշորագույն IT ընկերությունների (կան իհարկե միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ) ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր մակարդակի մասնագետների համար առաջարկում են ավելի քան 300 բաց թափուր աշխատատեղ:
«Այս հարթակը ոլորտով հետաքրքրվողներին հնարավորություն կտա անձամբ անմիջական շփումների միջոցով շփվել ինչպես սկսնակ, այնպես էլ լուրջ հաջողությունների հասած կազմակերպություններ ներկայացուցիչների հետ: JobHub Fair-ի նախորդ միջոցառումներն այցելել են ավելի քան 6500 մարդ, որոնցից 1000+ը աշխատանք են գտել, սա հստակ թիվ է, քանի որ նախորդ էքսպոներից հետո մենք կապվել ենք կազմակերպությունների հետ և արձանագրել աշխատանքի անցած մարդկանց թիվը: Կարծում են 1000 թափուր տեղի համալրումը՝ վատ ցուցանիշ չէ»,-ասաց նա:
Կիրակի օրն արդեն կանցկացվի «Կարիերա՝ ոչ IT-ում» տոնավաճառը , որին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 40 ընկերություն: Գոնչարովայի հավաստմամբ, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի, ավիացիայի, բանկերի և ապահովագրության, շինարարության, կրթության, դիզայնի, ռեքրութինգի, մարքեթինգի ոլորտների ավելի քան 300 թափուր աշխատատեղ սպասում են հայցորդներին, ովքեր աշխատանք են փնտրում տարբեր մասնագիտությունների գծով։
Կարդացեք նաև
«Նախորդ տարիների նման ցուցահանդեսում կլինի ֆոտո-անկյուն, որտեղ պրոֆեսիոնալ լուսանկարիչը ֆոտոսեսիաներ կկազմակերպի բոլոր նրանց համար, ով ցանկություն կունենա հետո այդ լուսանկարը օգտագործել ռեզյումեի համար»,-տոնավաճառին հրավիրեց Մարիա Գոնչարովան:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ