Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կա մեկը, որը խաթարում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա դա արեւմտյան երկրներն են. Զախարովա

Փետրվար 17,2023 16:20

Եթե կա մեկը, որը խաթարում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա դա արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Պետդեպի՝ Ռուսաստանի հասցեին նույնանման մեղադրանքի: Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատմության աղբանոցն է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին, երբ ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահները մտացածին պատճառներով դադարեցրին գործակցությունն իրենց ռուս գործընկերոջ հետ:

«Դրան այդպես էլ հստակ բացատրություն չհետևեց: Դա հաշվի առնելով՝ մենք կենտրոնացանք Երևանին ու Բաքվին եռակողմ ձևաչափերով աջակցություն ցուցաբերելու վրա՝ շեշտը դնելով բարձր մակարդակով համապատասխան պայմանավորվածությունների համալիրի վրա, որի մասին բազմիցս խոսել և բացատրել ենք»,- ասել է Զախարովան:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման գործում ԱՄՆ միջնորդությանը, Զախարովան ասել է, թե իրենք չեն նկատում, որ դա լի է իրական քայլերով, և որ այն որևէ հավելյալ արժեք է ստեղծում:

Միաժամանակ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը վերահաստատում է պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպելու հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մեջև այն բանից հետո, երբ երեկ հայկական կողմը հայտարարեց, որ ավարտին է հասցրել ադրբեջանական առաջարկների վրա աշխատանքները:

Այդ համատեքստում Զախարովան առանձնացրել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի «արդյունավետ» այցը Բաքու և Երևան, որի ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց շահագրգռվածությունը Մոսկվայի միջնորդության հարցում:

https://www.youtube.com/watch?v=58JYQCg4PXk&ab_channel=SevastopolLife

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728