Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկմանը մտածում են, թե սպառողին խաբելու համար ինչ «լազեյկա» տան. փորձագետ

Փետրվար 17,2023 17:15

«Այսօրվա քննարկմանը մտածում են, թե ինչ գործիք, «լազեյկա» տանք՝ սպառողին խաբելու համար, ես էլ ասում եմ՝ կլինի՞ չտանք»,-նման կարծիք հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ այսօր կայացած «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրության կիրառումը» խորագրով քննարկմանը:

«Ես ի սկզբանե կողմնակից էի, որ հաշվարկենք ոչ թե միջին գինը, այլ կոնկրետ ժամանակահատվածի համար վերցնենք նվազագույն գինը, եթե դա ակցիայով չի, իհարկե: Ավելի պարզ՝ առաջարկում ենք ակցիան կիրառել ոչ թե միջին գնի նկատմամբ, այլ՝ նվազագույնի: Այսինքն, երբ ասում ենք միջին գին՝ ստեղծում ենք «լազեյկա», որի հետ տնտեսվարողը կարողանում է խաղալ: Երկրորդ «լազեյկան»՝ դա վաճա՞ռք, թե՞ հայտարարված գին սահմանումն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով հայտարարված գինը՝ պոտենցիալ վաճառքի  գինն է, ի՞նչ տարբերություն, եթե որևէ մեկը չի գնել և հայտարարվել է 15 հազար դրամ, եթե սպառող լիներ, արդյոք  վաճառք չէ՞ր դիտարկվելու, էլի հայտարարումի համար այդ միջին գինը կա»,-լրագրողների հետ զրույցում օրենքի փոփոխությունները հնարավորինս մատչելի բացատրեց սպառողների իրավունքների պաշտպանը :

Քննարկումը կազմակերպած Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը հույս հայտնեց, որ քննարկումը տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ հնարավորություն կտա բացահայտել և լուծումներ գտնել ակցիաների վերաբերյալ օրենքի կիրառումից հետո տնտեսվարողների մոտ առաջացած հարցերին ու խնդիրներին:

Նրա խոսքով՝ տնտեսավարող սուբյեկտներից տարբեր խողովակներով հանձնաժողով են հասնում մտահոգություններ, որ օրենքի դրույթները խոչընդոտում են բիզնեսի իրականացմանը:

Հիշեցնենք, որ տնտեսվարողների կողմից զեղչերի կիրառման գործընթացը կարգավորող իրավական նորմերը ներդրվել են նախորդ տարվա հուլիսի 31-ից:

Տիգրան  Մարկոսյանի հավաստմամբ՝ հանձնաժողովը որոշ ժամանակ ձեռնպահ է մնացել վերահոսկողական գործողություններից, այդ ընթացքում իրազեկման միջոցով փորձել են գործարար միջավայրին ներկայացնել օրենքի դերը, նպատակը, բովանդակությունը և միայն նոյեմբերից, երբ ամանորի զեղչեր են մեկնարկել՝ սկսել են վերահսկել օրենքի կիրակման գործընթացը:

«Եղել են դեպքեր, երբ տնտեսավարողը հայտարարել է ակցիա իրականացնելու մասին ու պարզվել է, որ այդ ակցիան տևել է տարիներ: Նոր կարգավորումները սահմանում են, որ զեղչը չի կարող տևել անորոշ ժամանակով, այն կարող է տևել առավելագույնը երեք ամիս: Հաջորդ պահանջը վերաբերվում է զեղչերի մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելուն: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ: Դրանից բացի, պետք է տեսանելի լինի մինչև զեղչը եղած գինը: Ակցիաների իրականացման ոլորտում բազմիցս արձանագրել ենք մի շարք խնդիրներ: Տնտեսվարողն ապրանքի գնի նկատմամբ սահմանում է զեղչ, սակայն պարզվում է՝ այդ զեղչված գինն իրականության մեջ ավելի բարձր է, քան սահմանված է: Մեկ այլ դեպքում զեղչերի մասին տեղեկատվությունը տրվում է թերի կամ ոչ ամբողջական: Մեկ այլ պարագայում հայտարարվում է զեղչի մասին, սակայն պարզվում է՝ որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,- Տիգրան Մարկոսյանը:

Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի անդամը հայտնեց, որ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ  արդեն ունեն հարուցված 30 վարույթ:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728