Սիրիայից վերադարձած տավուշցի փրկարարներին այսօր ընդունել է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը:
Նրանք ՀՀ-ից մեկնած փրկարարական ջոկատի կազմում մեկնել էին աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող աշխատանքներին: Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնեց նրանց անձնվեր աշխատանքի և Սիրիայում իրականացրած որոնողափրկարարական աշխատանքներում զգալի օգնություն ցուցաբերելու համար:
Համայնքապետը շնորհակալագրեր հանձնեց վերադարձած 13 փրկարարներին, իսկ Տավուշի մարզային փրկարարական վարչությանը նվիրեց տեխնիկա` համայնքապետարանի կողմից:
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց բնական աղետների դեպքում պետությունների ցուցաբերած մարդասիրական օգնությունն ու աջակցությունը: «Աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ նման արհավիրքներից: Ինչպես մեզ` 1988թ.-ին աշխարհը մեկնեց իր օգնության ձեռքը, այնպես էլ Հայաստանն այս օրերին կատարեց իր մարդասիրական կարևոր քայլը: Շնորհակալություն եմ հայտնում Սիրային և Թուրքիային օգնության հասած մեր փրկարարական ջոկատին` կատարած աշխատանքի համար»,-նշեց Ճաղարյանը:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` Առավոտի