Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու:
Ըստ այդմ՝ 20.02.2023թ.-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ.-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:
Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետնյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից և Գր. Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:
Կարդացեք նաև
Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն:
Երևանի քաղաքապետարան