Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կոչ է արել Բաքվին ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը. Ջոզեպ Բորել

Փետրվար 17,2023 15:44

Եվրոպական հանձնաժողովի անունից Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը պատասխանել է սոցիալիստների և դեմոկրատների քաղաքական խմբի Եվրախորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Պապադակիսի գրավոր հարցմանը՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

Բորելի պատասխանում ասվում է. «2022թ. դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շրջակայքում տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին։ ԵՄ-ն շարունակում է լրջորեն մտահոգված լինել տեղի բնակչության համար առաջացած տեղաշարժի ազատության և կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումներով:

Բարձր հանձնակատար/փոխնախագահ Բորելը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարի աջակցությամբ շարունակում է սերտ կապի մեջ լինել երկու կողմերի հետ։

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել իր իրավասության շրջանակում ունեցած միջոցները՝ ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններին։

Պետք է ընդգծել նաև Ռուսաստանի պատասխանատվությունը, որի խաղաղապահ զորախումբը վերահսկում է Լաչինի միջանցքը՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։

ԵՄ մարդասիրական ֆինանսավորումը, որը մոբիլիզացվել էր Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքների վերացման համար, 2022թ. կազմել է 3.6 միլիոն եվրո: Այն ամբողջությամբ հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ), որը միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը կարող է գործել տեղում՝ Լաչինի միջանցքի երկայնքով։

2020թ. հակամարտության սրումից ի վեր ԵՄ-ն տրամադրել է մոտ 27 միլիոն եվրո՝ որպես մարդասիրական օգնություն և ռազմական գործողություններից տուժած առավել խոցելի բնակչությանը աջակցելու համար»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728