Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել է ցուցակագրումը. Անժելա Էլիբեգովա

Փետրվար 17,2023 15:18

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանցիների Հայաստանի տարածքում վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ (որը, ի դեպ հրապարակվել ա մի քանի օր առաջ ու հասանելի ա բաց աղբյուրներում), նշվում ա, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, համապատասխան մանդատ ստանալով։

Իրենց փորձագետները միտքը բացում են՝ դա պիտի լինի թուրքական բանակը։ Արդեն պաշտոնական հանդիպումներ ունեցել են թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայի դեսպանը «համայնքի» գրասենյակ այցելել ա։ Թուրքիայից աջակցման պաշտոնական հայտարարությունները հնչել են։

Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել են արդեն հաշվառումը և ցուցակագրումը։ Այս պահին խոսքը գնում ա մի քանի հարյուր հազարի մասին։

Ադրբեջանից փախստական դարձած հայերի մասով նման պաշտոնական ծրագիր չկա, առավել ևս չկա որևէ միտում, որ ջարդերից փրկված մարդիկ կցանկանան վերադառնալ թշնամի պետություն ապրելու։

Իսկ Ադրբեջանում ոչ միայն կա ծրագիր, թե ինչպես են իրենք պլանավորում Հայաստանի տարածքը գրավել առանց պատերազմ հայտարարելու, այլ նաև արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ դիվանագիտական, իրավական, քարոզչական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728