Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ն.Գ. տկն. Էդիտե Մեդնեի և պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը:
📌Բարեկամական խմբի շրջանակներում հանդիպմանը խոսեցի Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսոր Ադրբեջանի կողմից եկող վտանգների մասին: Նշեցի, որ Արցախը Լատվիայի, Հայաստանի և մյուս երկրների պես իրավական ճանապարհով անկախացավ Խորհրդային միությունից, սակայն Ադրբեջանը չի համակերպվում այդ մտքի հետ և այդ անկախությունը չի ներում մեզ:
🖇️Դեսպանին ներկայացրի Արցախի՝ հումանիտար աղետի հետևանքով առաջացած ծանր վիճակը, սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սղությունը և մի շարք այլ խնդիրներ:
🖇️Արձանագրեցի, որ Ադրբեջանը 2020 թ. պատերազմից հետո զինված ագրեսիա է գործել՝ 3 անգամ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք. արդյունքում կորցրել ենք մի շարք տարածքներ, ջրի ակունքներ և այլն:
Կարդացեք նաև
🖇️Բարձրացրի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Զուգահեռներ տանելով Կոսովոյի հետ՝ կիսվեցի այս հարցում Լատվիայից աջակցության ակնկալիքներիս մասին:
📌«Ազատությունը պետք է փայփայել: Իբրև երկիր՝ Լատվիան իսկապես նվաճել է իր ազատությունը ու հիմա փայփայում է այն: Մենք ձեզ նույնն ենք ցանկանում, քանի որ տեսնում ենք, որ դուք էլ եք նույն ճանապարհին, և դուք գնահատում եք ազատությունը». իր խոսքում ընդգծեց տիկին Մեդնեին:
Հանդիպման ավարտին իմ երախտիքի խոսքը հայտնեցի Լատվիային՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար. Ռիգայում բացվել է Ցեղասպանության թանգարան, ընդգծված բարեկամական վերաբերմունք կա հայերի նկատմամբ: Որպես ԵՄ անդամ երկիր՝ շնորհակալություն հայտնեցի նաև Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու համար:
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական