Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ստացվում: Երևանցիների գրպանից 50 մլն ենք ծախսել, նորոգել, որ հրապուրի՞չ լինի մասնավորի համար. Իզաբելլա Աբգարյան

Փետրվար 17,2023 13:04

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավագանու գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը, ճիշտ հարցադրում է արել, թե ինչո՞ւ նոր վերանորոգված գետնանցումը չունի թեքահարթակ:

Նախկինում ուներ:

Ինձ նաև այլ հարց է հետաքրքրում:

Տեղեկացա, որ այդ տարածքը մասնավորին է տրվելու կառավարման՝ պայմանով, որ վերելակներ կառուցեն մատչելիությունն ապահովելու համար:

Ի՞նչ է ստացվում: Երևանցիների գրպանից 50 մլն ենք ծախսել, նորոգել, որ հրապուրի՞չ լինի մասնավորի համար:

Միևնույն ժամանակ մեր իսկ ձեռքով հաշմանդամներին, մանկասայլակով մայրիկներին զրկել ենք գետնանցումից օգտվելու հնարավորությունից մինչև վարձակալեն, վերելակ կառուցեն:

Սա նորմա՞լ է:

Ի դեպ, քաղաքացուց ահազանգ ունեմ (համարն ու հասցեն չեմ տա, ուզում է կախեք), որ ջրամեկուսացումը լավ չի արվել, առաստաղը կաթում էր, դրա համար են ծածկել կախովի առաստաղով:

Տեսանյութը ՝ մեկնաբանություններում:

Սա ճի՞շտ է: Ուշադրություն, հարց է, ոչ թե հայտարարություն, որ հետո ձեր նյութերում չաղավաղեք, ոնց Լամբադա կամրջի դեպքում էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728