Փետրվարի 22, 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստանի վաստակավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցելու են մինչեւ 23 տարեկան ազատ ոճային ըմբիշները։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայտեր արդեն ստացվել են Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Բահրեյնից, Բելառուսից, Մոլդովայից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ