Հայաստանի բռնցքամարտիկները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք են անցկացնում Մոլդովայի թիմի հետ։ Մեր տղաները նախապատրաստվում են Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի ավանդական միջազգային մրցաշարին, ուր կմեկնեն փետրվարի 19-ին։
Կարեն Աղամալյանը ընտրել է 12 բռնցքամարտիկի․48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ՝ Հենրիկ Սահակյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Ղազարյան, 63 կգ՝ Արթուր Շախպազյան եւ Նարեկ Հովհաննիսյան, 67 կգ՝ Արարատ Հարությունյան եւ Գուրգեն Մադոյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Համբարձում Հակոբյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ