Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկեց 10 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի WR Masters մրցաշարը։ Մեկնարկային տուրում 2022 թվականից Միացյալ Նահանգների դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագգնանանդհաաին։
Հաղթանակ են տարել նաեւ Ուեսլի Սոն եւ Անդրեյ Եսիպենկոն։
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վինսենտ Կեյմերն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ