Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝ սկսած 5% տարեկան տոկոսադրույքից

Փետրվար 17,2023 10:56

Յունիբանկը ներկայացնում է փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված նոր վարկ, որը տրամադրվում է եվրոյով՝ 5% և 6% տարեկան տոկոսադրույքներով։ Վարկը ժամկետը կազմում է մինչև 5 տարի։

Վարկի առաջին 12 ամիսներին տոկոսադրույքը կազմում է ընդամենը 5%, իսկ 13-60-րդ ամիսներին՝ 6% տարեկան: Վարկը կարող է տրվել ինչպես կարճաժամկետ՝ 1 տարով, այնպես էլ երկարաժամկետ՝ մինչև 5 տարի ժամկետով։

Վարկը նախատեսված է բիզնեսի արդյունավետությունը զարգացնելու և բարձրացնելու, ինչպես նաև այլ բանկերում ունեցած վարկերի վերաֆինանսավորման համար:

Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները կարող են վարկը ձևակերպել Յունիբանկի 55 մասնաճյուղերից մեկում: Վարկառուին ներկայացվող պահանջները նվազագույնն են. բիզնեսի առնվազն 12 ամսվա գործունեություն և բացասական վարկային պատմության բացակայություն:

Վարկի ևս մեկ կարևոր առավելությունը, բացի ցածր տոկոսադրույքից, մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ տրամադրելու հնարավորությունն է, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։

«Կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման և ընթացիկ ծախսերի համար փոքր և միջին բիզնեսին անհրաժեշտ են երկարաժամկետ մատչելի ռեսուրսներ։ Մեր վարկային ծրագրերը ձեռներեցներին հնարավորություն են տալիս լուծել այդ խնդիրներն առանց ավելորդ քաշքշուկի՝ արագ որոշում կայացնելով և հնարավորինս ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում տրամադրելով»,- ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

2022 թվականին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 18%-ով, ինչը վկայում է ձեռներեցների կողմից բանկի վարկատեսակների կատմամբ պահանջարկի մեծացման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728