Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան․ «Մեր թուրքական հետքով կառավարման համակարգում մարդիկ ունեն բավական հաստատուն տեղ եւ դա չեն թաքցնում»

Փետրվար 16,2023 21:44

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց. «Պատմաբանները քննիչի նման սիրում են գնալ դեպի ակունքները, գտնել սկզբնաղբյուրները եւ համադրելով՝ ինչ-որ պատկեր ստանալ: Ես այսօրվա իրավիճակին կանդրադառնամ որպես պատմաբան: Այս անձանց, ովքեր գտել, հավաքել ու 2018 թվականին բերել են իշխանության, նրանց մեջ կան հետաքրքիր կրեատուրաներ՝ կերպարներ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Թուրքիայի հետ: Մեղադրե՞լ նրանց թուրքական գործակալ լինելու մեջ, ես դա հիմա չեմ անի, որովհետեւ դա կփչացնի վերլուծության, աղբյուրագիտական լրջությունը:

Հիմա տեսեք: Նիկոլ Փաշինյանը: Մենք որեւէ փաստ չունենք Թուրքիայի հետ առնչության կապվածությամբ: Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի իր մոգական բանաձեւումը, որ ցանկացած ողբերգություն էլ լինի, զանգվածային  մարդասպանություն, ինքն իր վրա վերցնում է պատասխանատվություն: Այսինքն, ինքը կոդավորված է այդպես: Եվ ինձ զարմացնում է ընդդիմության դիրքորոշումը, որոնք միմիայն թիրախավորում են Նիկոլ Փաշինյանին, բոլոր ողբերգությունները, պատճառահետեւանքային կապերը, մեղքերը տեսնում են մեկ անձի մեջ: Այնինչ, կարեւոր են երկրորդական պլանի մեջ գտնվող մարդիկ, որոնք շատ դեպքերում կատարում են առաջնային դերակատարություն: Այ, սա մեր ընդդիմությունը, ցավոք սրտի, չի ցանկանում ինչ-ինչ պատճառներով դիտարկել, քննել: Օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի կենսագրությունը նայում ենք կառավարության պաշտոնական էջում ու տեսնում ենք, որ այս անձը մինչ հեղափոխությանը կգա քայլելը չորս տարի շարունակ եղել է հայ-թուրքական երիտասարդական հաշտեցման հանձնաժողովի անդամ: Որեւէ մեկը, արդյո՞ք, տեղյակ չի եղել: Իհարկե, քաջատեղյակ են եղել, որ նա զբաղվում է հենց այդ գործով: Պատահակա՞ն էր նա քայլում կամ պատահակա՞ն էր, արդյոք, նախարար դառնալուց հետո երկու քրեորեն հետապնդելի գործերի մեջ թաթախված տեղակալներ ունենալով՝ գալիս, սկզբում դառնում է խորհրդական, հիմա էլ՝ աշխատակազմի ղեկավար: Նորմալ երկրներում այդպիսի անձին, եթե չեն պատժում, առնվազն ուղղակի մեկուսացնում են պետական կառավարումից։ Բայց մեր երկրում խրախուսում կա եւ բարձրացում՝ ինչքան մոտ պատասխանատվության բոլոր բաները վերցնող անձին։ Այստեղ պետք է գտնել կծիկը, գաղտնազերծենք՝ ովքեր են այն անձինք, որոնք շրջապատում են Նիկոլ Փաշինյան կոչված «արեգակը»,-ասաց նա։

Պարոն Դեմոյանը տվեց ՔՊ-ական բարձրաստիճան մի քանի անձանց անուններ եւս, որոնք երկար ժամանակ ուսումնառության մեջ են եղել Թուրքիայում։ «Այսինքն, մեր թուրքական հետքով կառավարման համակարգում մարդիկ ունեն բավական հաստատուն տեղ, դա չեն թաքցնում եւ ինչ-որ տեղ էլ կարող ենք ասել, ոչ ոք դրանում չի տեսնում լուրջ մարտահրավեր։ Իսկ Թուրքիայում նրանց, բազմիցս կրկնել եմ, ծաղիկներով ու շամպայնով հաստատ չեն դիմավորել։ Հաստատ նրանք հետաքրքրություն ներկայացրել են եւ նրանց հետ հաստատ աշխատել են։

Այստեղ պետք է հասկանալ․ այս մարդիկ, արդյո՞ք, երկարաժամկետ ծրագրված պլանի մեջ եղել են ամրացված, որը կիրագործվեր 2018 թվականին։ Իսկ մենք որոշակի շեղումներով մենք տեսնում ենք որոշակի պլանների իրագործում։ Եվ մոգական ֆրազը, որ պատերազմի, խաղաղության բոլոր պատասխանատվությունները վերցնում եմ, դա սպունգի այն էֆեկտն է, որ ցանկացած վատ բան որ լինի, իմ վրա կարող եք գրել։ Ու դա լավ ծախվում է այն խավի վրա, որը մինչեւ օրս չի համոզվել, որ իրեն չարաչար խաբել են»,-ասաց Հայկ Դեմոյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728