Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում որոշ ընտանիքների միանվագ դրամական աջակցություն կտրամադրեն

Փետրվար 16,2023 20:22

Հարգելի՛  հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ մեկնարկում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառումը, որի նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և  2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող որոշ ընտանիքների տրամադրել միանվագ դրամական աջակցություն. ( մանրամասները տեղադրված են հետևյալ հղման մեջ.):

Աջակցություն ստանալու համար անձը մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը (ներառյալ) դիմում է ներկայացնում Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանում

( ք. Ստեփանակերտ՝ Վ.Սարգսյան 25, Կնունյանցների 1, ք. Ասկերան՝ Ն.Ստեփանյան 14, ք. Մարտունի՝ Կ.Ավանեսյան 1, ք. Մարտակերտ՝ Սախարովի 15) կամ իր բնակության վայրի համայնքապետարան  (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի), որին կցում է.

*իր անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի պատճենները,

*երեխայի ծննդյան վկայականի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի (երեխաների ծննդյան վկայականների և հանրային ծառայությունների համարանիշների կամ վավեր սոցիալական քարտերի) պատճենները,

* երեխայի (երեխաների) մյուս ծնողի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի, ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի պատճենները։

* երեխայի (երեխաների) խնամակալի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև խնամակալության փաստը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը):

Աջակցությունը տրամադրվում է՝

1) անկանխիկ եղանակով՝ Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկում շահառուի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով,

2) կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով:

Աջակցության գումարը բանկ փոխանցելուց կամ աջակցության տրամադրումը մերժելուց հետո նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին։

 

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728