Ըստ datalex տեղեկատվական կայքի` Ֆ. Է.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզի Այրում համայնքի համայնքապետարանի աշխատակազմի օպերատոր և աշխատելով Այրում համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական միավորում, լիազորված լինելով իրականացնել ինտերնետային կապի միջոցով Այրում համայնքից ստացված բոլոր փաստաթղթային շրջանառությունը, վարել Դեբեդավան գյուղի տնտեսական գիրքը, Դեբեդավան գյուղի բնակիչներին տրամադրել տեղեկանքներ, իրավունք ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից պաշտոնական փաստաթուղթ տրամադրել քաղաքացիներին, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով համագյուղացի Ա. Մ.-ի խնդրանքը չմերժելու հանգամանքով պայմանավորված, առանց համայնքների կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով կազմելու, Ա. Մ.-ի կողմից օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր հաշվառման՝ փաստացի գոյություն չունեցող հասցեներում բնակության մասին կազմված թվով 43 տեղեկանքները 2019 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ստորագրել և կնքել է Դեբեդավան համայնքի վարչական ղեկավարի կնիքով՝ պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է կեղծ տեղեկություններ: