Ազատություն. Այսօր հեռախոսով տարածաշրջանում տիրող իրավիճակն են քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։
Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը հաջորդում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցին։
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվարին օրերին եղբայրական Թուրքիայի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ», – փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: