Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կատարել է ֆիզիկա առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծություն։ Ըստ այդմ՝ հայտագրվածների թիվը 558 է, քննության մասնակիցների թիվը՝ 543, միջին միավորը 11,06 է, դրական շեմը չհաղթահարածների թիվը՝ 141 (26 %), 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 56 (10,3 %)։ Նշենք, որ 6 դիմորդ ստացել է 20 միավոր։ Անցյալ տարի ֆիզիկայի քննությանը մասնակցել էր 1526 դիմորդ, միջին միավորը եղել է 11,42, «կտրվածները»՝ 26,8 %, 18-20 միավոր ստացածները՝ 13,3 %։
Հայոց պատմություն առարկայի միասնական քննությունների առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծության համաձայն՝ հայտագրվել է 581, մասնակցել 557 դիմորդ, միջին միավորը 13,99 է, քննությունից «կտրվել» է 12,2 %-ը կամ 68 մասնակից, 18-20 միավոր հավաքածների թիվը 161 է, այսինքն՝ 28,9 %։ Հայոց պատմություն առարկայից 18 հոգի 20 միավոր է ստացել։
Համեմատելու համար ներկայացնենք նույն քննության 2022թ. արդյունքները; Ըստ այդմ՝ 2022-ին Հայոց պատմության քննությանը մասնակցել էր 1441 հոգի, միջին միավորը եղել է 12,74, կտրվել է 5,35 %-ը, իսկ 18-20 միավոր է հավաքել 9,78%-ը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային