Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Թուրքիա ավելի շատ բեռ ուղարկվել, քան Սիրիա. պատասխանում է Փամբուխչյանը

Փետրվար 16,2023 16:35

«Երկրաշարժի հետևանքով Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն է ուղարկվել՝ հաշվի առնելով առնելով երկրների կարիքները»,- կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է Սիրիային ՀՀ-ն 30 և 25 տոննա օգնություն ուղարկել, իսկ Թուրքիա ուղարկած միայն առաջին օգնությունը 100 տոննա էր, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Օգնությունն ուղարկվել է ըստ նշված կարիքների. երկու երկրներին ընդհանուր 180 տոննա բեռ է ուղարկվել»,–ասաց Փամբուխչյանը՝ ավելացնելով, որ հայ փրկարարները երկու երկրներում ավարտել են իրենց աշխատանքները։ Նա չմանրամասնեց Թուրքիային տրամադրած բեռի ծավալները, միայն ասաց, որ, ընդհանուր առմամբ, երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 158 մլն դրամ։

Լրագրողի հարցին, թե որևէ ակնկալիք ունե՞ն Թուրքիայից, որ մարդասիրական օգնություններից հետո կփոխի ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքը` նա ընդամենն ասաց, որ թե ՀՀ-ն իր մարդասիրական գործառույթներն է անում, մնացածի մասով պարզապես լռեց:

Մեկ այլ հարցի, թե ԱԻՆ-ի միջոցով արդյո՞ք շրջափակման մեջ գտնվող Արցախ մարդասիրական օգնություն ուղարկել են` Փամբուխչյանը պատասխանեց, որ՝ ոչ։ Նա, սակայն, հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացրել Արցախին։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728