Ermenihaber. Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել զոհերի թիվը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ 11-րդ օրը զոհերի թիվը կազմել է 36․187, իսկ վիրավորների թիվը՝ 108․068 մարդ։