Սիրիային հատկացված հումանիտար օգնությունը պակաս հասանելի է` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը` խոսելով երկրաշարժից տուժած երկրներին Հայաստանի տրամադրած օգնությունների մասին։
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ պլանավորվում է նաև ԱԳ նախարարի այցը Սիրիա՝ այդ կերպ ևս մեկ անգամ արտահայտելով Հայաստանի զորակցությունը: «Եթե Սիրայի մեր գործընկերները դեմ չլինեն, մենք առաջիկայում այդպիսի մի այց կկազմակերպենք: Նաև Սփյուռքի գործերի հանձնակատարը պետք է այց կատարի Սիրիա: Մենք մեր հնարավորությունների չափով պետք է հաղորդակցության մեջ լինենք եւ Թուրքիայի և Սիրիայի կառավարությունների հետ, որ տեսնենք, թե ինչ հնարավոր աջակցություն կարող ենք ցուցաբերել, որ մեր կարողությունների սահմաններում է, եւ այդ աջակցության կարիքը կա»,-ամփոփեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ