Այսօր Դյուսելդորֆում մեկնարկում է շախմատի WR Masters միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանից տեղափոխված եւ ԱՄՆ ֆեդերացիան ներկայացնող Լեւոն Արոնյանը:
Մրցաշարին մասնակցում են տասը գրոսմայստերներ, որոնց մեջ են նաեւ ռուսաստանցիներ Յան Նեպոմյաշչին եւ Անդրեյ Եսիպենկոն, Ուեսլի Սոն, որը նույնպես ներկայացնում է ԱՄՆ-ը, Դոմմարաջու Գուկեշը եւ Պրագգնանանդհաա Ռամեշբաբուն (երկուսն էլ՝ Հնդկաստան), նիդերլանդցի Անիշ Գիրին, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, ղազախ Նոդիրնեկ Աբդուսատտորովը եւ գերմանացի Վինսենտ Կեյմերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ