Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի ընդունմամբ Արցախի մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն»

Փետրվար 16,2023 15:04

Փետրվարի 16-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Քննարկվել է ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով այն՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը խոսել է օրինագծի ընդունման նպատակահարմարությունից:

Նախագծի նպատակն է՝ ստանալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք թույլ կտան վերահսկել ոլորտի որակը:

Գործող օրենքը չի բավարարում ամբողջությամբ ոլորտը կարգավորելու և մերօրյա չափանիշներին համապատասխանեցնելու պահանջը: Կարիք է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ՝ կապված միջազգային չափանիշների և ոլորտում առկա մարտահրավերների հետ:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:

Ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է տվել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Օրենքի ընդունմամբ մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728