Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աղջիկներս ներկա պահին պոստերում են, թուրքի դեմ պայքար են տանում, ո՞ւմ համար, էս երկրի՞ համար». ՊՆ նախկին շենքի բնակիչ (ֆոտոշարք)

Փետրվար 16,2023 15:16

Այսօր վաղ առավոտից հարյուրավոր ոստիկաններ Աշտարակի խճուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքի դարպասներն են բացել՝ այնտեղից դուրս հանելով շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին:

1988-ի երկրաշարժի ժամանակ տունը կորցրած ու երկար տարիներ վարձով բնակվելուց հետո արդեն երեք տարի ՊՆ նախկին շենքում հայտնված Ալլա Էվանյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ առավոտյան 08: 00-ի սահմաններում կարմիր բերետավորները մի քանի ավտոբուսներով եկել են իրենց բնակության շենք ու բնակիչներին քաշքշելով՝ փորձել դուրս հանել շենքից. «Մեր ամուսիններին քաշելով, իմ ամուսինը հաշմանդամ մարդ է, կաստիլներով, քաշեցին ու մտցրեցին մեքենայի մեջ, ասացի՝ հաշմանդամ մարդ է, էս ի՞նչ եք անում, մի գեներալ կար, ասաց՝ սուս մնա, թե չէ քեզ էլ կտանեմ: Ամուսինս 15 օր առաջ է իջել պոստերից, երկու աղջիկս ներկա պահին պոստերում են, թուրքի դեմ պայքար են տանում, ո՞ւմ համար, էս երկրի՞ համար, որ էս երկիրն էլ իր ընտանիքին հանի, գցի քուչեքը: Ասում են՝ անօրինական եք այստեղ ապրում, գնացեք, ձեզ տեղ կտանք, կապրեք: Պետությունը տուն չի տալիս, ո՞ւր գնամ այս ձմեռվա ցրտին: Մեր ամուսինների շնորհիվ են էսօր գլուխները դնում բարձին ու հանգիստ քնում, թող հլը Նիկոլ Փաշինյանը գա, տեսնենք՝ ինչ է ասում, իմ հաշմանդամ հալին պայքարել եմ, որ ղեկավար դառնա»:

The police are evicting the residents who illegally entered the former Ministry of Defense building of Yerevan, Armenia

44- օրյա պատերազմում զոհված Խորեն Հաջաթյանի մայրն էլ՝ Ասյա Սահակյանը, ծիծաղելի է համարում, որ մի հարյուր ընտանիքի համար այսքան ոստիկաններ են եկել. « Թող պատերազմի ժամանակ գնային, որ իմ 18 տարեկանն այսօր հողի տակ չպառկեր… տուն չունեմ, եկել եմ նստել եմ այստեղ: Երեխայիս տարա դպրոց, եկա, տեսնեմ ահավոր վիճակ: Ո՞ր իրավունքով է ոստիկանը դուռս կոտրել: Ասում են՝ պետական շենք է, անօրինական եք ապրում, գնացեք:  Իմ երեխեն էս պետության համա՞ր չի գնացել: Ճարտարապետ երեխա եմ ուղարկել բանակ: Տուն չեն տալիս, ո՞ւր գնամ: Ամուսինս շատ վատ վիճակում էր, ոստիկանները նստեցրել են մեքենան, շտապ օգնությունն էլ հենց նոր իր համար գնաց: Ահավոր վիճակ է, տղամարդկանց բերման են ենթարկել, որ ուժ չգործադրեն, կանանց էլ  հանել են, երեխեքին՝ ադեալներով փաթաթված: Լավ, մեզ հանում են, ո՞ւր գնանք: 9 ամսական երեխուն մորից քաշում են, հանում… էս անասունների համար էլ իմ երեխեն այսօր հողի տակ է»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրակցվել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել է պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728