Փետրվարի 16-ին պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Քաղաքական գործչի գիտական նախասիրությունների իրագործման ժամանակաշրջանը համընկավ ղարաբաղյան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ և տոհմիկ, ավանդապահ ընտանիքում մեծացած, հիմնավոր հայկական կրթություն ստացած, ազգային գաղափարներով սնված երիտասարդը նետվեց այդ պայքարի հորձանուտը։ «Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»,- այս համոզմանն էր Արթուր Մկրտչյանը: Այսօր էլ արցախահայությունը առաջնորդվում է նույն գաղափարով:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին