Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի. Փաշինյան

Փետրվար 16,2023 14:03

Ծովագյուղի թունելն այս ընթացքում մենք մի քիչ լուսավորել ենք, վերականգնել ենք, բայց որ մտնում ես, ընդհանուր տեսքը միջնադարյան է։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց  Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի թունելը, Ծովագյուղի թունելը, Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի։ Այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ ոնց որ «լիս աշխարհ ես ընկնում», իսկ մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի»,-ասաց նա։

Խոսելով ճանապարհաշինական ծրագրերից՝ Փաշինյանը հայտնեց, որ առիթ է ունեցել անցնելու Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Թալին–Լանջիկ ավարտված հատվածով ու գոհ է մնացել կատարված աշխատանքից։ «Կարծես թե մենք առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել։ Եվ ես նախարարին ասել եմ, որ եթե մի տարուց փոսեր չհայտնվեն այդ ճանապարհի վրա, ուրեմն մենք իսկապես նոր որակի ճանապարհ ենք ստացել»,–ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ թեև ճանապարհը դեռ ամբողջությամբ չի կահավորվել ճանապարհային նշաններով, բայց կարելի է արձանագրել, որ Հայաստանում երբեք այդ որակի ու ստանդարտի ճանապարհ չի եղել:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728