Շինարարներին չեմ ճանաչում, բայց հեռակա սիրում եմ էդ մարդկանց. խոստովանեց Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն շինարարական ընկերություններին, որոնք իրենց գործը լավ են անում։
«Այստեղ խոսքը միայն տեխնիկական չէ, հարցը սոցիալ-հոգեբանական է, քաղաքակրթական է։ Չափազանց կարևոր աշխատանք է, որ այդ մարդիկ անում են, ես ուզում եմ այդպես վերաբերվել, որ ոչ թե ասֆալտ փռեն, կատոկ քշեն, այլ քաղաքակրթական հետք թողնեն»,-ասաց նա։
Անդրադառնալով վթարների վիճակագրությանը՝ Փաշինյանն այն կապեց նաև այն հանգամանքի հետ, թե ինչ որակով են գծանշումներն արված, ինչ որակով է ճանապարհը կահավորված:
«Ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք, ովքեր կրակելու հետ սեր ունեն, դրա համար կան հրաձգարաններ, ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնենք, գյուղի մոտակայքում սկսենք կրակել, տեսնենք, թե ով է ավելի լավ կրակում ճանապարհային նշանների վրա: Դրա համար կան հրաձգարաններ, էլ չեմ ասում, որ կարելի է նաեւ այլ տեղերում դա փորձարկել, եթե իհարկե, զենքն օրինական է»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ