«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ամուր կանգնել է իր հողի վրա՝ չընկրկելով թշնամու հարձակումների առաջ, չխնայելով իր զավակների կյանքը, արժանապատվորեն հաղթահարելով զրկանքները։
Այսօր էլ, ատամները սեղմելով, մեր ժողովուրդը 21֊րդ դարում կույր աշխարհին ցուցադրում է հայ մարդու պայքարի անկոտրում ոգին։
Այս զրկանքները, այո, ճանապարհի պատճառով են, բայց ճանապարհի համար չեն… Սա հայ ժողովրդի անունը բարձր պահելու պայքար է, խոցված արժանապատվությունը վերականգնելու պայքար է, գալիքի հանդեպ հույսը չկորցնելու պայքար է…
Կարդացեք նաև
Ու վերածնունդն այսպես է լինում։
Արցախի ժողովուրդը պատմեց աշխարհին, որ մեզ չեք կոտրի, կվիրավորեք, կխոցեք, …«բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ…»
Հայ ժողովուրդը սա երբեք չի մոռանա։
Երբեք։
Չի մոռանա…»: