Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահ, բարեհամբույր աշխատակազմ․ «Ամերիաբանկ»-ի նորաբաց՝ «Ավան» մասնաճյուղն իր հաճախորդներին այսուհետեւ սպասում է Խուդյակովի 175/1 հասցեում` երկուշաբթիից ուրբաթ, ժամը`9:30 -17:00-ին։
«Ամերիաբանկ»-ի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը նշում է, որ հավատարիմ մնալով սկզբունքներին՝ «Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում:
«Ավան» մասնաճյուղի բացումը պայմանավորված է հախաճորդների պահանջարկով։ Սա 25-րդ մասնաճյուղն է, եւ այս տարի եւս 2-3 մասնաճյուղեր ենք բացելու՝ հաշվի առնելով հաճախորդների մեծ պահանջարկը»,-իր հերթին փաստում է «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղային ցանցի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Ավան վարչական շրջանի այս նոր մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 31.05.2023թ.-ը ներառյալ:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված հատուկ առաջարկներն են․
- Մեկ Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի
- MyAmeria բջջային հավելվածի անվճար տրամադրում
- Հաշվի բացում ծառայությունների փաթեթով (ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeria բջջային հավելված), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտի տրամադրում` առանց տարեկան սպասարկման վճարի
Իսկ իրավաբանական անձանց համար հատուկ առաջարկներն են՝
- Ինտերնետ բանկինգ հավելվածի տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
- Ընկերության 2 ղեկավարի / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum, Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի
- Visa Business կամ MasterCard Business քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի