Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն Անկարայի օդանավակայանում դիմավորելու արարողությունից լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ անելով հետևյալ գրառումը.
«Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոն է։ Երբեմն, ինչպես այժմ, այդ ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այդ տեսակ ցավերի թեթևացման լավագուն դեղամիջոցն է։
Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս անվարան թուրք ժողովրդի կողքին եղավ»։
Աղբյուր` Ermenihaber.am