Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետական նշանակության բոլոր գործընթացների և որոշումների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը. Արայիկ Հարությունյան

Փետրվար 15,2023 18:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ:

Քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ պետական նշանակության բոլոր գործընթացների և որոշումների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը, հետևաբար՝ հանրային համերաշխությունն ու ներքին կայունությունն առավել քան պահանջված են եղած մարտահրավերներին դիմակայելու և հնարավոր նոր փորձություններից խուսափելու համար:

 

ԱՀ Նախագահի աշխատակազմի
Տեղեկատվության գլխավոր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728