Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Գրիգորյան. «Ամոթ մեզ, որ  դեռեւս հանդուրժում ենք»

Փետրվար 15,2023 18:14

Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների՝ այսօր Անկարայում  կայացած հանդիպման առնչությամբ հասարակական գործիչ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը «Հայելի» ակումբում ասաց. «Այդ հանդիպման մասին տեղեկացված եմ, հետեւել եմ լրահոսին: Ավելին ասեմ՝ հանդիպումը կայացել է, եւ մեր ԱԳՆ ղեկավարն արդեն հայտարարել է, որ պետք է Անիի ճանապարհը բացվի, որ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, որպեսզի, որքան հասկացա, հայկական հուշակոթողների նկատմամբ թուրքերը վերահսկողություն սահմանեն: Այս ամենը մտնում է սրանց  հայրենադավ ստի, մանիպուլյատիվ պրոցեսի տրամաբանության մեջ, որպեսզի փորձեն մեր բնակչության դեռեւս մոլորված զգալի հատվածին շարունակել կերակրել ստերով, թե մենք կարող ենք մեր գոյաբանական թշնամու հետ ապրել համերաշխ: Այս ամենը հայրենադավները այլեւս չեն թաքցնում, խաղում են բաց: Եվ այս կոնտեքստում պետք է ասենք. ամոթ մեզ: Ամոթ մեզ, որ  դեռեւս նրանց հանդուրժում ենք իշխանության ղեկին: Մարդիկ պետք է հասկանան, որ այսպես մեզ տանում են դեպի կործանում: Լռելով, չհամախմբվելով՝ նման ազգերը վերանում կամ ասիմիլացվում են»:

Գրիգոր Գրիգորյանի համոզմամբ՝ այսօրվա իշխանությունը լավ գիտակցում է, որ կարճ ժամանակ ունի: «Որ ժամանակավոր են, իրենք շատ լավ գիտեին, ու դա ամենասկզբից էր պարզ, որովհետեւ մեծ ախորժակով նրանք լցվեցին պետության ռեսուրսների վրա եւ սկսեցին անաստված կերպով թալանել, իրար հերթ չտալով կեղեքել պետությունը»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728