Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես են արցախցիները պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. սոցիոլոգիական հետազոտություն

Փետրվար 15,2023 17:47

Ինչպես են արցախցիները պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որ քաղաքական և հասարակական գործիչներին են վստահում, պետական կառավարման որ մոդելն են նախընտրելի համարում Արցախի համար: Highgate Consultancy ընկերությունը Արցախում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում փորձել է պարզել այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները:

Հարցումն անցկացվել է երկու փուլով՝ 2022 թ․ դեկտեմբերի 10-ից 25-ը և 2023 թ. հունվարի 21-ից փետրվարի 2-ը: Տվյալները ստացվել են Արցախի ամբողջ բնակեցված տարածքում տնային տնտեսություններում անցկացված հարցազրույցների արդյունքում. ընդհանուր առմամբ անցկացվել է 871 անհատական հարցազրույց։

Հետազոտությունը ներառել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախի անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը պետական կառավարմանը, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում, սփյուռքահայերի հետ փոխհարաբերությունները, ինքնությունն ու կրթությունը, սոցիալական հավասարությունը և այլն:

Պատասխանելով Արցախյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ հարցվածների 58.8%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, 20.9%-ը՝ Ռուսաստանի հետ միացմանը, 18.6%-ը՝ Հայաստանի հետ միացմանը:

Քաղաքական և հասարակական գործիչներից արցախցիների շրջանում վստահության ամենաբարձր վարկանիշը (դա արտահայտված է Net սյունակում և ցույց է տալիս տարբերությունը այն մարդկանց, ովքեր վստահում են և ովքեր չեն վստահում տվյալ թեկնածուին) Ռուբեն Վարդանյանի մոտ է (42,8% ), երկրորդ տեղում է Դավիթ Բաբայանը (36,4%), երրորդում՝ Ռոբերտ Քոչարյանը (28,5%): Ընդ որում, արդարությունն ու հավասարությունը բնակիչների հիմնական սպասելիքներն են անվտանգության ապահովումից հետո:

Անդրադառնալով պետական կառավարման նախընտրելի մոդելի մասին հարցին՝ արցախցիների 56.9%-ը կողմ է արտահայտվել գործող նախագահական մոդելին, 25.2%-ը՝ կիսանախագահական մոդելին, 8.6%-ը՝ խորհրդարանականին:

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Հայգեյթ Քոնսալթ սոցիոլոգիական գործակալությունը աշխատում է Հայաստանում և Արցախում:

Հայգեյթ Քոնսալթ սոցիոլոգիական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728