Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ առաջընթաց կգրանցվի Անկարայի և Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
«Այսօր մենք գործընկեր Միրզոյանի հետ քննարկեցինք այն քայլերը, որոնք անհրաժեշտ են հարաբերությունների կարգավորման շարունակականության համար… մենք պայմանավորվեցինք արագացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Միրզոյանն իրեն ներկայացրել է նաեւ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը: «Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, ապա դա շահավետ կլինի աշխարհի եւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության համար, դա կարեւոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ասել է Չավուշօղլուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ