Փետրվարի 15-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված արարքը:
Ոստիկանապետ Արտեմ Հարությունյանի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո նույն արարքը` տրանսպորտային միջոց վարելը, մեկ տարվա ընթացքում կորակվի որպես զանցանք և կսահմանվի վարչական պատասխանատվություն:
Պատգամավորների մտահոգությունը ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման հետ էր կապված:
Կարդացեք նաև
Քննարկումից հետո նախագիծը քվեարկության է դրվել: 3 կողմ ձայնով պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին