ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
Մասնավորապես, 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։
Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։
383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:
Կարդացեք նաև
Դատարան ուղարկված վարույթներից՝
- 9-ը եղել է սպանության,
- 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
- 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
- 1-ը՝ մարդուն առևանգելու,
- 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
- 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
- 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
- 25-ը՝ ֆիզիկական ներգործության,
- 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
- 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,
- 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
- 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:
125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:
ՀՀ քննչական կոմիտե