Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծառայությունները հնարավորություն են ընձեռում «X», «Y», «Z» և «START» սակագնային պլանների բաժանորդներին իրենց հիմնական փաթեթին ավելացնելու համապատասխանաբար՝ 100 և 300 րոպե խոսելաժամանակ (ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան):
Ծառայությունների ակտիվացման USSD հրահանգները և գները
Ծառայություն | Ակտիվացման հրահանգ | Գին (ՀՀ դրամ) |
«+100 րոպե» | *303*1# | 200 |
«+300 րոպե» | *303*2# | 500 |
Ծառայությունը հետվճարային բաժանորդների համար հասանելի է մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am