Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք

Փետրվար 15,2023 11:50

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022 թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։

Տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%:

Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։

  • Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
  • Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ:
  • Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ:

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728