Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական իշխանություն» ամսագիրը տեղ է տվել «նորեկներին»

Փետրվար 15,2023 14:00

Լույս է տեսել ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2022 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր համարը:

«Սահմանադրական իրավունք», «Վարչական դատավարություն», «Քաղաքացիական իրավունք», «Քրեական իրավունք», «Դատական փորձաքննություն», «Քրեական դատավարություն», «Միջազգային իրավունք» բաժիններում կարող ենք կարդալ մասնագիտական վերլուծություններ անձի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցման հայրենական եւ միջազգային փորձի մասին, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով դիտարկումներ, դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքի, կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու, կամ նրանց գույքը ոչնչացնելու, կամ վնասելու, կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար պատասխանատվության մասին, ըստ ՀայաստանիՀանրապետության քրեական նոր օրենսգրքի կարգավորումների…

Ամսագրում, ինչպես ավանդաբար, տպագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները:Հեղինակներից շատերը հղումներ են կատարել կոնկրետ գործերի, որոնք լսվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Անձի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցման հայրենական եւ միջազգային փորձի մասին» հեղինակը՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը համեմատություն է անցկացրել հայրենական իրավունքի եւ իտալական, գերմանական, անգլիական իրավական մոդելների միջեւ:

Մասնավորապես, ըստ հեղինակի.«Իտալիայի դատական պրակտիկայում մշակվել են հաշվարկման չափանիշներ՝ որոշ կատեգորիաների տուժողների համար. աշխատողներ (ծառայողներ), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք, տնային տնտեսուհիներ, թոշակառուներ եւ անչափահասներ: Հաշվարկելիս կարող է օգտագործվել անալոգիա, օրինակ՝ անչափահասների համար հաշվի են առնվում տարիքը, սոցիալական միջավայրը, ունեցած հմտություններն ու կարողությունները եւ այլն, տնային տնտեսուհիների համար՝ փոխհատուցվող հիմունքներով կենցաղային ծառայություններ մատուցող անձանց եկամուտը։ Առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման չափը որոշելու գերմանական մոտեցման տարբերակիչ առանձնահատկությունը տուժողի ֆինանսական վիճակի վերականգնմանն ուղղված երկու տեսակի վճարումերի առկայությունն է: Դրանք ներառում են կորսված եկամտի փոխհատուցման վճարումները, որոնց հաշվարկով որոշվում է տուժողիեկամուտը մինչեւ վնասվածքը կամ հիվանդությունը, կամ աշխատաշուկայում տուժողի մասնագիտությամբ եկամտի մասին վիճակագրական տեղեկատվությունը, ինչպես նաեւ (երկրորդ տեսակի) վճարումները՝ հիվանդության կամ վնասվածքի հետեւանքով առաջացած աճող կարիքների բավարարման հետագա ծախսերի փոխհատուցումը։ Երկու տեսակի վճարումները կարող են լինել եւ միանվագ, եւ պարբերական»:

«Դատական իշխանություն» ամսագրի այս համարում նոր անուններ կան, ինչպես օրինակ, այս համարում Պյատիգորսկու պետական համալսարանի իրավաբանական ինստիտուտի սահմանադրական եւ մունիցիպալ իրավունքի ամբիոնի ասպիրանտ Սիլվա Արզումանովան: Նրա «Բնակչության մասնակցությունը հանրային իշխանության իրականացմանը ՌԴ եւ ՀՀ միջեւ» հոդվածում վերլուծված են թվային տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետությունն ու կարեւորությունը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ բնակչության փոխգործակցության մեջ, դիտարկվում են դրանց առավելություններն ու թերությունները:Ամսագրի «նորեկներից» Սարատովի Ն.Գ. Չերնիշեւսկու անվան ազգային հետազոտական պետական համալսարանի՝ ՖԳԲՈՈՒ, Իրավաբանական կլինիկայի ղեկավար Մարիա Կարամիշեվան իր «Ֆիզիկական պաշտպանության սահմանադրաիրավական խնդիրները մարդու մարմնի անձեռնմխելիությունը պայմաններում ժամանակակից գենոմային տեխնոլոգիաների ներդրում» հոդվածում անդրադառնում է ժամանակակից գենոմային տեխնոլոգիաների մասնակիցների ֆիզիկական բարեկեցությանը չմիջամտող գործընթացների խնդիրներին: Ուսումնասիրվել են մարդու սաղմի հետագա արտադրության համար իրենց գենետիկ նյութը տրամադրած սուբյեկտների շահերի սահմանադրական եւ իրավական պաշտպանության առանձնահատկությունները, պորտալարային արյան նմուշառման տեխնոլոգիաների ներդրման մեջ եւ ցողունային բջիջների արտահանման, դրանց հետագա պահպանման կամ շահագործման համար, ինչպես նաեւ գենոմային գրանցման տեխնոլոգիայի գործընթացներում ներգրավված անձանց ֆիզիկական անձեռնամխելիությունը:

Հոդվածում կարմիր թելի նման գնում է անձի գենետիկական նյութի ցանկացած օգտագործման, կամավոր համաձայնության վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում ֆիզիկական անձեռնամխելիության ոտնահարման խնդրի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728