Հունվարի 31-ին «Գրիգոր Ա-2» ՍՊ ընկերության ներկայացուցիչը դիմել էր ՆԳ նախարարություն, հայտնել, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող Արաբկիր համայնքի մանկական զբոսայգու տարածքում տաղավար հասցեում գտնվող անշարժ գույքը՝ սրճարանը, թաղապետարանի աշխատակիցները քանդում են:
Սրճարանի աշխատակիցներն իրենց ներկայացուցչի միջոցով տարածքային բաժնում հայտնել էին, որ սրճարանի քանդմանը մասնակցողները ներկայացել են որպես Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, որոնց ներկայացվել է լուսանկարում պատկերված սեփականության վկայականը:
Նրանք, ըստ սեփականատիրոջ՝ Վ.Սեդրակյանի, չեն ունեցել քանդման թույլտվություն:
Ոստիկանների, ներկայացուցիչ փաստաբանի ներկայանալուց հետո վիճակը լուսանկարներում պատկերվածն է, որոնք կվիճարկվեն դատարանում, կներկայացվի քանդման հետեւանքով սեփականատիրոջը հասցված վնասը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2023